Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Թաքնված բանջարեղենն օգնում է նիհարել

Թաքնված բանջարեղենն օգնում է նիհարել

 Ամերիկյան գիտնականներն առաջարկում են սովորական կերակրի մեջ ավելացնել «թաքնված» բանջարեղեն, որոնք չեն փոխում կերակրի համն ու կազմությունը: Դա էականորեն նվազեցնում է օգտագործվող կալորիաների՝ ընդհանուր քանակն ու նպասում ազատվել  ավելորդ կիլոգրամներից:

 

Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել 20 տղամարդու և 21 կնոջ մասնակցությամբ, ովքեր համաձայնվել են մեկ ամսվա ընթացքում շաբաթը մեկ անգամ սնվել լաբորատորիայում: Սննդի կազմը միշտ եղել է նույնը. նախաճաշին գազարով հաց, ճաշին՝ պանրով մակարոն և բրնձով հավ՝ ընթրիքին: Կամավորներն իրենք էին որոշում սննդաբաժնի քանակությունը (որը մանրակրկիտ կերպով կշռվում էր գիտնականների կողմից), ինչպես նաև կարող էին ըստ ցանկության կերակրին ավելացնել բանջարեղենի որոշ տեսակներ և ելակի յոգուրտ:

 

Երբեմն հետազոտության մասնակիցներից գաղտնի սովորական կերակրին ավելացնում էին ծաղկակաղամբի, դդմիկի կամ գազարի խյուս: Ընդ որում կերակրի կալորիականությունը նվազում էր 15-20%-ով, սակայն կամավորներից ոչ-ոք ոչ մի անգամհամի տարբերություն չնկատեց: Այսպիսով. որոշ կամավորներ՝ առանձնապես չփոխելով իրենց սննդային նախապատվությունները, մեկ ամսվա ընթացքում իրենցից անկախ նիհարեցին մոտ մեկ կգ-ով:

 

Գիտափորձի ղեկավարներից Ալեքսանդր Բլատտը ասում է, որ արդյունքները կարող էին ավելի տպավորիչ լինել, եթե գիտնականններն իրենց առջև խնդիր չդնեին մասնակիցներից  թաքցնել բանջարեղենի խյուսի առկայությունը կերակրի մեջ: Այլևս, երբ խոհարարի առջև նման խնդիր չի լինի, նա հիմնական կերակրի նկատմամբ խյուսի համն ու տոկոսային հարաբերությունը փորձարկելու ավելի մեծ հնարավորություն կստանա:  Բլատտը հիշեցնում է,  որ նման միջոցը համադարման չէ և չի կարող փոխարինել լիարժեք սննդակարգին, այն կարող է բարելավել արդեն գոյություն ունեցողի դրական հատկանիշները, ինչպես նաև օգնել երեխաներին և նրանց, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հետևել սննդակարգին:

Սկզբնաղբյուր. bestplastic.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ